Բրազիլացի փոփ-կատարող Ժոաո Բրազիլը Մադոննային մեղադրել է գրագողության մեջ։ Այս մասին հաղորդում է NME-ն:
Երգչի կարծիքով՝ Մադոննայի Gimme All Your luvin երգի կրկներգն իր L.O.V.E. Bnana երգի դրվագների պատճենն է: Իրոք, մի քանի զուգահեռներ կարելի է գտնել L.O.V.E. Madonna և L.O.V.E. Banana երգերի միջև:
«Ես մինչ օրս չգիտեմ, թե կոնկրետ ինչ է պատահել: Ես Մադոննայի մեծ երկրպագուն եմ, եթե նա որոշել է ինչ-որ բան փոխառել ինձնից, ապա՝ ավելի լավ: Դա իր տեսակի մեջ դրական գնահատական է այն բանի, ինչ ես անում եմ»,- հայտարարել է Ժոաոն: Բրազիլացի երգիչը չի պատրաստվում դատարան դիմել, քանի որ գտնում է` դատական լսումները «լեյբլների գործն է»:
Gimme All Your luvin երգը Մադոննայի հաջորդ՝ թվով 12–րդ ալբոմի առաջին սինգլն է: Ալբոմը կոչվելու է MDNA: Սինգլը 2012 թվականի փետրվարի 3-ից համացանցում հասանելի է ներբեռնման համար: Ալբոմը վաճառքի կհանվի 2012 թվականի մարտից:









































