Հանրապետությունում փետրվարի 16-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում, փետրվարի 17-ին առավելապես արևմտյան շրջաններում, 20-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ:
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին և 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 3-5, 19-ի ցերեկը և 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 16-ին, փետրվարի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15մ/վրկ:
Փետրվարի 17-ին և 20-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: