Այսօր հարավ-հնդկական Կարնատակա նահանգի երեք նախարարներ ստիպված են եղել հրաժարական տալ այն բանից հետո, երբ նրանք մեղադրվել են պետական ասամբլեայում պոռնոգրաֆիկ ֆիլմեր նայելու մեջ:
Նախարարներից մեկը կառավարությունում վերահսկում էր կանանց և երեխաների պաշտպանության հարցերը:
Տեղական հեռուստաալիքները ցուցադրել են ձայնագրություն, որտեղ նախարարներից մեկը բջջայինով մի տեսագրություն է նայում, որից հետո այն ցույց է տալիս նաև իր գործընկերոջը հենց նիստի ժամանակ: Բոլոր երեքն էլ հերքում են, թե իրենք պոռնոգրաֆիկ տեսագրություն են նայել:
Այդ երեք նախարարներն էլ ընդգրկված էին Հնդկական ազգային կուսակցությունում, որն արդեն դատապարտել է նրանց վարքագիծը`այն անվանելով ամոթալի,- տեղեկացնում է BBC-ին: