Monday, 29 04 2024
14:13
Ճամփորդություն դեպի վիրտուալ աշխարհ. Ամերիաբանկի թվային տաղավարը՝ Career City Fest 2024-ում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան որոշել է հեղուկ գազ գնել ամերիկյան ExxonMobil-ից
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
Ձերբակալությունների աճը կակած է հարուցում. մարդուն ասում են` դե խոստովանիր, թե չէ կձերբակալե՞նք
ՀՀ ԱԳ նախարարն ու Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահն անդրադարձել են աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում առկա մարտահրավերներին
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են

Հայերին Թուրքիայից չեն տեղահանի

Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման, Թուրքիայում օրինագծի ընդունումից հետո ստեղծված  իրավիճակի շուրջ զրուցել ենք Թուրքիայում հրատարակվող Taraf օրաթերթի թղթակից  Օզգյուն Օշչերի հետ:

– Օզգյուն, որքանո՞վ էր Թուրքիայի համար անակնկալ Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

– Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևն անակնկալ չէր: Ավելին` սպասված էր, և դրա համար էլ որպես անակնկալ չընկալվեց: Ես կցանկանայի՝ Ցեղասպանության  հերքումը քրեականացնող օրինագիծը խոշոր հանցագործություն չդիտարկվեր: Ավելի արդյունավետ կլիներ, եթե օրինագծում տուգանք չնախատեսվեր:

Կարծում եմ, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կստորագրի օրենքը, քանի որ, ըստ էության, օրենքը չհաստատելու պատճառ չունի: Նա առաջինն էր, որը խթանել է օրինագծի ընդունումը: Թեև նշեցի, որ օրինագծի ընդունումն անակնկալ չէր, սակայն այն Թուրքիայում ուժեղ արձագանք ստացավ: Կան լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում են Թուրքիայի տեսակետը և ասում, որ այս ամենը Թուրքիայի դեմ է, բայց դրանք պարզապես մեղադրանքներ են: Թուրք ժողովրդի կարծիքն այսպես է ընկալվում մամուլի նման կերպ ներկայացման պատճառով: Երբ այսպիսի պրոպագանդա է արվում, մարդիկ հավատում են, որ ինչ-որ բան ճշմարիտ չէ: Այդ պատճառով է արձագանքը շատ ուժեղ: Սա նաև դրական կողմ ունի, մարդիկ սկսում են հետաքրքրվել պատմությամբ և ճշմարիտն են բացահայտում: Այս գործընթացը դրական կարելի է համարել, թեև այս պահին արձագանքը շատ ուժեղ է:

– Արդեն լուրեր կան, որ հայերին սկսել են տեղահանել:

– Հայերին Թուրքիայից չեն տեղահանի այս օրինագծից հետո, ես այդպես եմ կարծում, քանի որ դա մեծ արձագանք կառաջացնի Եվրոպայում: Եվ եթե այդպիսի բան լինի, մենք առաջինը կլինենք, որ կքննադատենք նման գործողությունները:

Բացի այդ, օրինագիծը այժմ Ֆրանիսայում Սահմանադրական խորհրդին է  ներկայացված, ստորագրություններ էին հավաքվել, ուղարկվել Սահմանադրական խորհուրդ՝ ասելով, որ այս օրինագիծը չի կարող սահմանադրական լինել: Թուրքիայում իրավիճակն ավելի հանգիստ է հիմա, փոթորիկը դադարել է, Թուրքիայի իշխանությունները և հատկապես քաղաքական գործիչները ակնկալում են, որ Սահմանադրական խորհուրդը կասի «ոչ» այս օրինագծին, նրանք հույս ունեն, որ այդ օրինագիծը Ֆրանսիայում օրենք չի դառնա: Եթե Սահմանադրական խորհուրդն ընդունի օրինագիծը, ապա դրա վերաբերյալ կրկին տարբեր տեսակի մեկնաբանություններ կլինեն:

– Եվ ի՞նչ եք կարծում` այս օրինագիծը հակասահմանադրակա՞ն է:

– Ես չգիտեմ, թե Ֆրանսիայի սահմանադրությունն ինչ է ասում այս մասին, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ այն հակասահմանադրական է, քանի դեռ, որքանով որ ես եմ տեղյակ, օրինագծում ոչինչ չի ասվում Հայաստանի մասին: Դա ընդհանուր առմամբ ցեղասպանության մասին է: Այսպիսով, ես չգիտեմ՝ ինչպես է աշխատում Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը: Որոշ սահմանադրական խորհուրդներ պարզապես նայում են օրինագծին և փորձում են տեսնել՝ այն որքանո՞վ է սահմանադրական կամ ոչ սահմանադրական, բայց ես չգիտեմ՝ արդյոք Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահը քննադատե՞լ է օրինագիծը: Բայց ես կարծում եմ, որ նրանք կհաստատեն օրինագիծը:

– Ի՞նչ եք կարծում` Հայաստանի շահն այս դեպքում ո՞րը կլինի:

– Թուրքիայում իրավիճակը փոխվել է, մարդիկ շատ զգայուն են դարձել հայկական հարցի նկատմամբ: Սա շատ ազգայնական հարց է: Շատ դժվար է թուրք ժողովրդի համար դա ընդունել, դժվար է  բաց խոսել այս թեմայի շուրջ: Սա Թուրքիայում  թեժացող թեմա է:

– Անցյալ տարի Հայաստանում էիք, փոխվե՞լ են արդյոք հարաբերությունները հայերի և թուրքերի միջև, ավելի լա՞վ են, քան, օրինակ, հինգ տարի առաջ:

– Ամեն ինչ գալիս է նրանից, որ իրենք հայերին լավ չգիտեն: Թուրք ժողովուրդը անտեղյակ է հայերի ու Հայաստանի մասին: Հիմա արդեն շատ ու շատ մարդիկ են գնում Հայաստան, և շատերն են սիրում Հայաստանը, ես կարծում եմ` իրավիճակը կփոխվի:

Ամեն անգամ, երբ հայ լրագրող կամ որևէ ինտելեկտուալ է գալիս Թուրքիա, սա մեկ անգամ ևս օգնում է, որ Հայաստանի իմիջը բարձրանա Թուրքիայի աչքին: Նրանք  Թուրքիա  են գալիս կարծրացած իրավիճակը փոխելու և այս արգելքը փորձում են հաղթարահել:

– Ի՞նչ կարծիք ունեք Դուք հայերի մասին:

– Իմ սեփական շփումներից կարող եմ ասել, որ նրանք շատ համեստ են, շատ օգնող, բարեհամբույր և ունեն հումորի լավ զգացում: Ճամփորդել եմ ամբողջ Հայաստանով, եղել եմ Գյումրիում, շատ ուրախ ժողովուրդ են: Կուզենայի շատ թուրքեր գային Հայաստան, գային և իրենց արձակուրդներն անցկացնեին այստեղ և շփումների ընթացքում հայերին ավելի լավ կճանաչեին: Սա, հասկանում եմ, դժվար կլիներ, բայց դա թույլ կտա հաղթահարել բոլոր արգելքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում