ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը երեկ՝ պատասխանելով «168 ժամ»-ի հարցին, թե ինչով Է պայմանավորված վերջերս գրանցված բենզինի գնի թանկացումը, ասել Է.
«Մի քանի գործոններ կան, որոնք կարող են ազդեցություն թողնել գների բարձրացման վրա: Առաջինն օրենսդրական փոփոխություններն են հարկային դաշտում, որ իրականացվել են բենզինի և դիզվառելիքի մասով, և դրանք ուժի մեջ են մտել այս տարվա հունվարի 1-ից. դրանք կարող են ազդեցություն թողնել բենզինի գնագոյացման վրա:
Այս պահին ուսումնասիրվում Է, թե դրանք ինչ չափով կարող են ազդել: Եզ երկրորդը փոխարժեքն Է: Դրամի արժեզրկումը նույնպես իր ազդեցությունը կարող է ունենալ գնագոյացման վրա»,- հավելում է թերթը: