«Զբոսանք դեպի Ղարաբաղ-3» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մարտի 1-ին:
Ըստ apsny.ge կայքի՝ ֆիլմի պրոդյուսեր Լեւան Կորինթելին հայտնել է, որ աշխատանքներն ավարտված են, ֆիլմը պատրաստ է ցուցադրության:
«Մենք արդեն ծրագրել ենք նաեւ պրեմիերան: «Զբոսանք դեպի Ղարաբաղ-3»-ը վրացական կինոթատրոններում կներկայացվի մարտի 1-ից»,- նշել է նա:
Իսկ փետրվարի 7-ին ստեղծագործական խումբը հանդիպելու է լրագրողների հետ, որի ժամանակ կներկայացվեն նկարահանումների մանրամասները:








































