BBC-ն տեղեկացնում է, որ «Չելսի»-ի կենտրոնական պաշտպան Ջոն Թերրին զրկվեց Անգլիայի հավաքականի ավագի թևկապից:
Երկրի ֆուտբոլի միությունը հայտարարեց, որ պաշտպանը կշարունակի հանդես գալ իր ազգային հավաքականում, սակայն ավագի թևկապից կզրկվի առնվազն մինչև դատական գործընթացի ավարտը: Հիշեցնենք, որ Թերրին մեղադրվում է «Քունզ Պարկ Ռեյնջերս»-ի ֆուտբոլիստ Անտոն Ֆերդինանդի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու մեջ:
Անգլիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պնդում էր, որ «Չելսի»-ի խաղացողը պետք է շարունակի կրել ավագի թևկապը, քանի դեռ դատարանը նրան մեղավոր չի ճանաչել:










































