Բրիտանիայի վարչապետի տեղակալ Նիկ Քլեգը հինգշաբթի օրն ասել է, որ ինքն անհանգստանում է, որ Իրանի հետ հնարավոր է՝ ռազմական հակամարտություն սկսվի` Թեհրանի միջուկային ծրագրի պատճառով:
Associated press-ը գրում է, որ Քլեգը The House Magazine-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է, թե վախենում է, որ Իսրայելը կարող է հարձակում սկսել Իրանի դեմ` Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած կասկածների պատճառով:
Լարվածությունն ավելի ուժեղացավ, որբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն Իսրայելին չորեքշաբթի օրը զգուշացրել էր, որ Իրանի հետ կապված խնդիրը հարկավոր է խաղաղ ճանապարհով լուծել:









































