Microsoft ընկերությունը կոչ է արել օգտատերերին, որոնք դժգոհ են Google-ի նորարարություններից, փորձել իր ապրանքները: Նրա ծառայությունների առավելությունները նկարագրող ձայնագրությունը հայտնվել է ընկերության պաշտոնական բլոգում:
Հունվարի վերջին Google-ը հայտարարել էր, որ մարտի սկզբից փոփություն է մտցնելու գաղտնիության քաղաքականության և օգտագործման պայմաններում, որով նախատեսվում էր միավորել որոնողական, Gmail փոստային ծառայությունները, Google+ սոցիալական ցանցը, YouTube վիդեհոսթինգը և այլ ապրանքներ` դրանց հետ աշխատանքը հեշտացնելու համար:
Նրանց համար, ովքեր դժգոհ են այսպիսի փոփոխություններից և այլընտրանք են փնտրում, Microsoft-ը նկարագրել սեփական ապրանքների առավելությունները: Այսպես՝ Hotmail փոստային ծառայությունը և Office 365 գրասենյակային հավելվածի «ամպային» փաթեթը գովազդային հայտարարությունների համար չեն կիրառում նամակների և փաստաթղթերի պարունակությունը, ինչը չի կարելի է ասել Google-ի մասին:
Microsoft-ը նաև առաջարկում է ուշադրություն դարձնել իր Bing որոնողական ծառայության և Internet Explorer դիտարկիչի վրա: Վերջինս ունի պաշտպանական գործառույթ, որով պաշտպանում է իր օգտատերին այլ ինտերնետ ռեսուրսներից օգտվողների կողմից հետևվելու վտանգից:








































