Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի Գիտության ու տեխնոլոգիաների համալսարանի Գիտական խորհուրդը նախագահ Մահմուդ Ահմադինեժադին շնորհել է պրոֆեսորի կոչում:
Նշվում է, որ Մահմուդ Ահմադինեժադն ավարտել է Թեհրանի Գիտության ու տեխնոլոգիաների համալսարանը՝ ստանալով տրանսպորտային ինժեների կրթություն: 1986 թվականին Ահմադինեժադն ընդունվել է ասպիրանտուրա, իսկ 1997 թվականին՝ պաշտպանել դոկտորական ատենախոսություն:
Ներկայումս Ահմադինեժադը Թեհրանի Գիտության ու տեխնոլոգիաների համալսարանի Գիտական խորհրդի անդամ է: