WTA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում բելգիացի թենիսիստուհի Քիմ Քլիյսթերսը նշեց, որ ընթացիկ մրցաշրջանում իր գլխավոր նպատակը Ֆրանսիայի Բաց առաջնությունում հաղթանակ տանելն է.
«Ես մարզվում եմ ընթացիկ մրցաշրջանի Rolan Garros-ում հաղթանակ տանելու համար: Ամեն ինչ կանեմ, որպեսզի Ֆրանսիայի Բաց առաջնության մեկնարկից առաջ ձեռք բերեմ լավագույն մարզավիճակս: Վերջին երկու տարիներին իմ գլխավոր հիասթափություններից մեկն այն է, որ ես չեմ կարողացել պայքարել Ֆրանսիայում հաղթանակ տանելու համար»:
Բացի այդ, Քլիյսթերսը հայտարարեց, որ չի պատրաստվում ավարտել իր մարզական կարիերան: Հիշեցնենք, որ աշխարհի նախկին առաջին ռակետը երկու անգամ խաղացել է Rolan Garros-ի եզրափակիչում` 2001 և 2003 թվականներին:







































