Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, Ադրբեջանի և Ղարաբաղի ԶՈՒ շփման գծում ական է պայթել, ինչի հետևանքով զոհվել է Ադրբեջանի ԶՈՒ մի զինծառայող, ևս մեկը վիրավորվել է: Զոհվել է Համիդ Սեյֆուլաևը, որը ժամկետային զինծառայության էր զորակոչվել Լերիքի զինկոմիսարիատի կողմից, իսկ վիրավորված Սահիլ Յունուսովը տեղափոխվել է հոսպիտալ։