«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում երեկոյան ժամերին (ժամը 18.00-ից հետո) գովազդի մեկ րոպեն արժե 24 հազար դրամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրին հեռուսատաընկերության գովազդի բաժնից:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո հեռուստաընկերությունները հրապարակում են իրենց եթերում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը, որը չի կարող գերազանցել մինչև ընտրությունների նշանակումը վերջին վեց ամսվա համար առևտրային գովազդի միջին գինը և մինչև նախընտրական քարոզչության ավարտը չի կարող փոփոխվել:









































