Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով օրեր առաջ Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության եզրափակիչում 5 ժամ 53 րոպե տևած պայքարի արդյունքում զիջեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին, իսպանական մամուլին տված հարցազրույցում նշեց, որ երկար ընդմիջումից հետո առաջին անգամ ինքը զգում էր, որ Նովակին խաղով չի զիջում.
«Մենք հիանալի խաղ անցկացրինք, և ես գոհ եմ, որ այդ հանդիպման մասը դարձա: Ցանկանում էի հաղթել, բայց անգամ պարտվելուց հետո գոհ էի իմ ցուցադրած խաղից: Ես աշխարհի լավագույն թենիսիստին հաղթելու հնարավորություն ունեի: Երկար ընդմիջումից հետո առաջին անգամ զգում էի, որ Նովակին խաղով չեմ զիջում:
Շատ կարևոր է 2012 թվականի ամբողջ ընթացքում այդպիսի խաղ ցուցադրելը: Ես ճիշտ ուղու վրա եմ»:










































