ԱՄՆ ազգային արխիվը հրապարակել է պաշտոնատար անձանց խոսակցությունների ձայնագրությունները, որոնք արվել են 1963 թ.՝ նախագահ Ջոն Քենեդու սպանությունից մի քանի ժամ հետո:
Ձայնագրությունների մեջ են գտնվում Air Force One ինքնաթիռում տեղի ունեցած խոսակցությունները: Ինքնաթիռում նախագահի դիակի հետ գտնվում էր Լինդոն Ջոնսոնը, ով թռիչքի ժամանակ երդում է տալիս և անմիջապես ստանձնում է երկրի ղեկավարի պաշտոնը:
Ձայնագրությունում լսվում է նրա ցավակցական ուղերձը` Ջոն Քենեդու մորը` Ռոուզ Քենեդուն:
BBC-ի լրագրողի կարծիքով՝ ձայնագրությունը կհետաքրքրի գաղտնի գործակալներին, որոնք կասկածում են, որ նախագահին սպանել է Լի Հարֆի Օսվալդը: