Ավստրալիացի կինը, ով աջակցում էր տնային ծննդաբերությունների գաղափարին, ողբերգական կերպով մահացել է իր երեխային տանը ծննդաբերելիս:
Daily Mail-ը գրում է, որ 36-ամյա Կարոլին Լովելը կրիտիկական դրության մեջ է եղել, երբ նրան հասցրել են հիվանդանոց։ Նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Կինը, սակայն, կարողացել է ծննդաբերել իր առողջ դստերը` Զահրային:
Պրոֆեսիոնալ լուսանկարիչը, ով տնային ծննդաբերության անկոտրում աջակիցն էր, շարունակ կառավարությունից պահանջում էր ֆինանսավորել տնային ծննդաբերության ժամանակ օգնող քույրերին և մանկաբարձուհիներին:
Տիկին Լովելը լրջորեն պատրաստվել էր իր ծննդաբերությանը` տանը ստեղծելով բոլոր անհրաժեշտ պայմանները: Նրա մահը ցնցել է շատերին և հատկապես մանկաբարձուհիներին:








































