Պաշտոնյան այսօր ասել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հետ է վերցնում այն 1.35 միլիոն պահպանակները, որոնք մարդկանց բաժանվել էին «Աֆրիկայի ազգային կոնգրես» կուսակցության հարյուրամյակի տոնակատարությունների ժամանակ, քանի որ մեղադրանքներ են եղել, որ դրանից մի քանիսը պատռվել են սեռական ակտի ժամանակ կամ արդեն պատռված են եղել:
Ինչպես գրում է Associated Press-ը, ակտիվիստներից մեկն ասել է, որ մարդիկ, ովքեր բողոքել են, անհանգստացած են եղել, քանի որ ախտորոշված են եղել ՁԻԱՀ-ով և չեն ցանկացել հիվանդությունն իրենց զուգընկերներին փոխանցել:
Առողջապահության նախարարության խոսնակ Ջաբու Մբալուլան ասել է, որ իրենք հետ են վերցրել բաժանված բոլոր պահպանակները, և որ անհանգստանալու կարիք չկա, բայց նա չի հայտնել, թե դրանցից քանիսն են արդեն օգտագործվել:








































