Monday, 13 05 2024
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 399-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 10-ով
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին

Վլադիմիր Կազիմիրով. «ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում խոչընդոտը զիջումներին պատրաստ չլինելն է»

Ռուսաստանյան Время Новостей թերթում հրապարակած իր հոդածում ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը գրում է, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը քաղաքական-դիվանագիտական օրացույցը ԼՂ հակամարտության վերաբերյալ բավականին հիշարժան պահեր կստեղծի` հաճախ անարդյունք, բայց երբեմն նաեւ լուրջ եւ հօգուտ խաղաղ կարգավորման: ԼՂ խնդիրը չեն կարող շրջանցել նոյեմբերի 7-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում` կուսակցությունները եւ դաշինքները. նույնիսկ կարող են մրցել խնդիրը ցանկացած ճանապարհով լուծելու խոստումներով եւ պատերազմի կոչերով: Կազիմիրովը հիշեցնում է , որ շուտով ամփոփվելու են հոկտեմբերի 3-14-ը ԼՂ-ի հարակից տարածքներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փաստահավաք առաքելության արդյունքները, թեև հազիվ թե անակնկալներ լինեն: Դեկտեմբերի սկզբին չի բացառվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պայքարի նոր փուլը` Ադրբեջանի ներկայացրած «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագծի վերաբերյալ, որի քննարկումը նախորդ նստաշրջանի ժամանակ հետաձգվել էր մինչեւ հաջորդ նստաշրջան: «Բոլոր այդ գործողություններն ավելի շատ կխանգարեն ԼՂ շուրջ բանակցություններին, քան կօգնեն: Մինչեւ տարեվերջ նախատեսված են մի շարք քայլեր, որոնք կնպաստեն բանակցային գործընթացին: Այդ քայլերի թվում են ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումները, ինչպես նաև դեկտեմբերի սկզբին Աստանայում նախատեսված երկար սպասված ԵԱՀԿ գագաթաժողովը: Դժվար թե այս ամենը բեկում մտցնի ԼՂ հակամարտության կարգավորման գործում, քանի որ մի շարք կարևոր հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են հակադիր մնալ: Սակայն չեն բացառվում նաև աստիճանական տեղաշարժերը»,- նշում է նախկին համանախագահը:
Նա կարծում է, որ շփման գծում իրավիճակի շտապ կարգավորումն անհրաժեշտ է, քանի որ հակամարտության շուտափույթ կարգավորման ձգտումը բավարար չէ. «Ներկայում կողմերը հաճույքով մեղադրում են միմյանց, իսկ երբեմն միջնորդներին՝ բանակցութուններում առաջընթացի բացակայության համար, թեև դա պայմանավորված է իրենց իսկ անդրդվելիությամբ: Կողմերից մեկն անթույլատրելի է համարում ստատուս քվոն եւ ձգտում է հասնել հակամարտության սեփական պայմաններով եւ ոչ թե փոխզիջումային կարգավորման: Սակայն նա խոսք անգամ չի ասում այն մասին, թե հրադադարի 16 տարիներից որքան ժամանակ է կորել իր իսկ մեղքով»:
Կազիմիրովը այնուհետեւ ամփոփում է. «ԼՂ խնդրի կարգավորման ճանապարհին լրջագույն խոչընդոտը հասարակությունների՝ զիջումների գնալու անպատրաստ լինելն է: Դրա հաղթահարմանն ուղղված աշխատանք գրեթե չի կատարվում, իսկ ներքին քարոզչությունը գովերգում է զիջումների անթույլատրելիությունը: Սակայն առանց զիջումների վեճերի, առավել եւս` հակամարտությունների կարգավորում չի լինում: Իզուր չեն ասում, որ փոխզիջումն ավելի կարեւոր է, քան հաղթանակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում