Իսպանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կական բարձր գնահատեց իր խաղընկերոջ` Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլի խաղը: Կական նշեց, որ Օզիլի հետ խաղալն իրեն բավականություն է պատճառում.
«Օզիլի հետ փոխըմբռնումը խաղադաշտում շատ հեշտ է: Նրա հետ խաղալն ինձ բավականություն է պատճառում: Այժմ նա վստահ է իր ուժերին, և դա ակումբին մեծ օգուտ է բերում: «Ռեալ»-ը պետք է ձգտի այսպիսի ֆուտբոլիստից ստանալ առավելագույնը»:
Բրազիլացին նաև հերքեց իր` «Ռեալ»-ից հեռանալու մասին իսպանական մամուլում շրջանառվող տեղեկատվությունը:






































