Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ Facebook-ում արված նոր փոփոխություններին` կապված Timeline-ի հետ, կողմ է յուրաքանչյուր 10 օգտատերից միայն մեկը:
Ինչպես արդեն հայտնել էինք, վերջերս պարզ է դարձել, որ ընկերությունը պատրաստվում է Timeline-ը պարտադիր դարձնել բոլոր օգտատերերի համար: Բայց այս փոփոխությունն օգտատերերին տարակուսանքի մեջ է գցել, քանի որ, ինչպես պարզվում է, ոչ բոլոր օգտատերերին է դուր գալիս այս նոր գաղափարը:
Daily Mail-ը գրում է, որ նոր հարցումները, որոնց մասնակցել է սոցիալական ցանցի 4000 օգտատեր, ցույց են տվել, որ նրանց միայն 8 տոկոսն է աջակցում նոր փոփոխություններին:
Հարցումներն անցկացրել է Sophos ընկերությունը, որը նաև պարզել,է որ հարցումներին մասնակցած օգտատերերի 51 տոկոսն անհանգստացած է նոր փոփոխություններով, քանի որ կարծում է, որ վտանգվում է իր տեղեկությունների գաղտնիությունը:








































