Եմենի հարավում զինված անձինք հարձակվել են ընտրական հանձնաժողովի գրասենյակի վրա: Այս մասին հաղորդում է եգիպտական Al-Ahram թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ուրբաթ հազարավոր մարդիկ ցույցի էին դուրս եկել Եմենի հարավում՝ իրենց բողոքը հայտնելով փետրվարի 21-ին նախատեսվող նախագահական ընտրությունների դեմ: Նրանցից ոմանք պատռել են իրենց ընտրական քարտերը և հանդես եկել Հարավային Եմենի հին դրոշներով:
Վերջին շրջանում Եմենի հարավում կառավարական ուժերը գնալով ավելի հաճախակի են հարձակման ենթարկվում «Ալ-Քաիդայի» զինյալների կողմից, որոնք ցանկանում են վերականգնել հարավային պետությունը: Հիշեցնենք. միայն 1990 թ. Հարավային Եմենը միավորվեց Հյուսիսի հետ՝ Ալի Աբդալլահ Սալեհի ղեկավարության ներքո:







































