Fitch միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է եվրոգոտու 5 երկրների՝ Բելգիայի, Կիպրոսի, Իտալիայի, Իսպանիայի և Սլովենիայի վարկային վարկանիշերը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գործակալության մամլո հաղորդագրությունը:
Բացի այդ, գործակալությունը հաստատել է Իռլանդիայի վարկանիշը ВВВ+ մակարդակի վրա «բացասական» կանխատեսմամբ:
Բելգիայի երկարաժամկետ վարկանիշը АА-ից իջեցվել է АА+, Կիպրոսինը՝ ВВВ-ից ВВВ-, Իտալիայինը՝ А+-ից А-, Իսպանիայինը և Սլովենիայինը՝ АА-ից А:
Բոլոր երկրների կանխատեսումները «բացասական» են:










































