Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության եզրափակիչում երկու սեթերի արդյունքում 6:3, 6:0 հաշվով ջախջախեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Շարապովային: Հանդիպումը տևեց 1 ժամ 22 րոպե:
«Առաջին հերթին հիանալի խաղի համար ցանկանում եմ շնորհավորել Մարիային: Հուսով եմ, որ մենք դեռ բազմաթիվ հանդիպումներ կունենանք եզրափակիչներում: Նրան հաջողություն եմ մաղթում:
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ թիմին, որն այս հաղթանակի կայացման համար ամեն ինչ արեց: Շատ ուրախ եմ, որ կարողացա հաղթանակ տանել»,- պարգևատրման արարողության ժամանակ ասաց Ազարենկոն:
Նշենք, որ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերում այդ տիտղոսն Ազարենկոյի մարզական կարիերայում դարձավ առաջինը:










































