Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները 2011 թ. դեկտեմբերի 4-ին՝ Պետդումայի ընտրությունների օրը կանխել են երեք ահաբեկչական գործողություն Մախաչկալայում, Սարատովում և Պենզայում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիևը՝ խորհրդարանի ներքին պալատում կառավարական ժամին:
Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Նուրգալիևի խոսքերով՝ ընդհանուր առմամբ այդ օրն իրենք ստացել են այդպիսի 6 նախազգուշացում: