ՀՅԴ, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները պահանջում են ԱԺ լսումներ կազմակերպել` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով խորհրդարան ձևավորելու խնդիրը քննարկելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ըստ Բախշյանի երեք քաղաքական ուժերը իրենց պահանջը նամակով ներկայացրել են ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին:
Անահիտ Բախշյանը համոզմունք հայտնեց, որ իրենց պահանջը խորհրդարանում, անկասկած, ուշադրության կարժանանա:








































