Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Էյմոն Գիլմորն այցելելու է Հարավային Կովկաս։ Այս մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Գիլմորի կովկասյան այցը տեղի է ունենալու առաջիկա ամիսներին։ Այդ այցի նախապատրաստմամբ զբաղվում է Հարավային Կովկասում Գիլմորի հատուկ ներկայացուցիչ Փեդրեյգ Մերֆին, որը այսօր Հայաստանից մեկնել է Ադրբեջան։