Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Բողոքարկվում է Դերենիկ Գասպարյանի գործով քր. գործի վարույթը կարճելու մասին որոշումը

2012թ. հունվարի 27-ին՝ ժամը 15:00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (հասցե՝ ք. Աբովյան, թիվ 1 նիստերի դահլիճ) քննության է առնվելու Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Զալյանի դիմումը՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի վերաբերյալ:

Տասնամյա Դերենիկ Գասպարյանը մահացել է 2010թ. հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5-րդ դպրոցում համադասարանցիների միջև ծագած վիճաբանության հետևանքով։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը Դ. Գասպարյանի մահվան հանգամանքը հայտնի է դարձել 2010թ. հունիսի 5-ին, սակայն քրեական գործ չի հարուցվել:

2010թ. հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ առողջությանը հասցված թեթև վնասի հատկանիշներով:

2010թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության գրությունը, որտեղ նշվում է, որ Դերենիկ Գասպարյանի մահը դպրոցի տնօրենի կամ վարչակազմի կողմից չարաշահումների կամ թերացումների արդյունք չէ:

2010թ. նոյեմբերի 27-ին քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններում:
2010թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի` մարզի դատախազին որոշումը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց է թողնվել:

2010թ. դեկտեմբերի 4-ին ներկայացվել է դիմում-բողոք ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններ` 2010թ. նոյեմբերի 27-ին ներկայացված դիմում-բողոքը քննելու և համապատասխան որոշում կայացնելու պահանջների մասին:

Կոտայքի մարզի դատախազության դատախազի կողմից 2010թ. դեկտեմբերի 10-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու դեմ բերված դիմում բողոքը մերժելու մասին:
2010թ. դեկտեմբերի 16-ին դիմում է ներկայացվել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քննիչի կողմից կայացված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու մասին:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. մարտի 18-ին որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Մարզի դատախազության կողմից 2011թ. ապրիլի 15-ին վերաքննիչ բողոք է բերվել:

2011 թ. ապրիլի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշումը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառով:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Ա. Վարդանյանի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է բերվել բողոքարկման համար նախատեսված բաց թողնված ժամկետը վերականգնելու համար:

2011թ. մայիսի 6-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դատական ակտի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

2011թ. հունիսի 7-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազության բողոքը մերժել և Դերենիկ Գասպարյանի իրավահաջորդ Դերենիկ Մկրտչյանի ներկայացուցիչ Ա. Զալյանի դիմումը` ՀՀ ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչի կողմից 2010 թ. նոյեմբերի 18-ի որոշումը վերացնելու և Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու որոշում կայացնելու պահանջների մասին, բավարարելու վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2011 թ. մարտի 18-ի որոշումը թողնել անփոփոխ:

Գործով նախաքննությունը վերսկսվել է:
2011թ. հուլիսի 22-ին քրեական գործով նշանակվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԳԱԱ «Գիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

2011թ. դեկտեմբերի 7-ին Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչը կայացրել է քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշում:

2011թ. դեկտեմբերի 19-ին թիվ 66103110 քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկվել է ՀՀ գլխավոր և Կոտայքի մարզի դատախազություններ:

2011թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազության կողմից կայացվել է որոշում ներկայացված դիմում-բողոքը մերժելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում