Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի գծով ԵԽԽՎ-ի համազեկուցողներ իսպանացի պատգամավոր Ագրամունտ ֆոն դե Մորան և մալթացի պատգամավոր Ջոզեֆ Դեբանո Գրեշը ծանուցողական այցով Ադրբեջան կայցելեն հունվարի 31-ից փետրվարի 3-ը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան):
Ադրբեջանում եվրոպացի համազեկուցողները հանդիպումներ են ունենալու Միլլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի հետ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների, Գերագույն դատարանի նախագահի, արդարադատության նախարարի, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների ու իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարության հետ: Բացի այդ, համազեկուցողներին ընդունելու է նախագահ Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցողներն Ադրբեջան պետք է այցելեն 2011 թվականի նոյեմբերի 22-24-ին։







































