Հունվարի 25-ին` ժամը 10.23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի թիվ 43 տան մոտ այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ այրվել է «ՎԱԶ 21-07» մակնիշի Տ 4420 համարանիշի (պատկանում է «Գոլդեն Քաբ» տաքսի ծառայությանը) ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ և շարժիչը` մասնակի: