Monday, 13 05 2024
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության

Քննիչի դեմ բողոքներն արդյունք չեն տվել

«Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-նախագահ Նարեկ Հարթունյանը դեռ հավատում է արդար քննությանը: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Նարեկ Հարթունյանի փաստաբանական խումբը քննիչին բացարկ էր հայտնել, որը մերժվել է դատախազի կողմից:

Դեռեւս հունվարի 10-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել դատական նիստ, որտեղ քննարկվել է Նարեկ Հարթունյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը: Վերքաննիչ դատարանը մերժել է բողոքը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա նաեւ հավելեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրենք բողոքարկել են Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ նախկինում փաստաբանը կասկած էր հայտնել քննիչի գործողությունների վերաբերյալ՝ ասելով, որ նա և գործի քննությունը վերահսկող դատախազն ամեն ինչ անում են քննությունը խոչընդոտելու և սխալ ուղով տանելու համար: Այսօր ևս փաստաբանը հայտնեց այդ մտահոգությունը:

«Նույն քննիչը նույն մարտավարությունը շարունակում է, և դրական փոփոխություն չկա: Այսօրվա հանգամանքները հուսադրող չեն, սակայն պետք է ամեն բան անենք, որպեսզի արդարությունը վերականգնվի»,- մեկնաբանեց Լեռնիկ Հովհաննիսյանը`հավելելով, որ Հարթունյանը նույնպես պահանջում է միայն ու միայն արդար քննություն, որպեսզի ամեն գործողություն լինի օրենքի շրջանակում:

Հիշեցնենք, ՊԵԿ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ՍՊԸ տնօրեն Նարեկ Հարթունյանին, հաշվապահ Արթուր Գալստյանին 2011 թ. դեկտեմբերի 9-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ, 38-205 հոդվածի 2-րդ (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) և 190 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը, որը կատարվել է խոշոր չափերով (փողերի լվացում)), իսկ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին` 38-205 հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն օժանդակելը), և նրանց նկատմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Կալանավորումը կիրառվել էր Նարեկ Հարթունյանի հոր մահվան 40-րդ օրը: Մի քանի օր անց Նարեկ Հարթունյանն ու իր աշխատակիցներն ազատ էին արձակվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում