Չորեքշաբթի առավոտյան Հոլիվուդի նշանի տակ հայտնաբերվել է մարդու ձեռք, իսկ մի քանի ժամ անց՝ կեսօրին՝ մյուս ձեռքը: Երեկ նույն վայրում հայտնաբերվել էր մարդու գլուխ, որը, ըստ տեղի իշխանությունների, ամենայն հավանականությամբ, հայի գլուխ է:
Լոս Անջելեսի ոստիկանությունն աշխատանքներ է տանում տարածքում մարմնի այլ մասեր հայտնաբերելու և սպանութան հանգամանքները պարզելու ակնկալիքով:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները, ըստ երևույթին, թաղել են սպանվածին, սակայն վայրի կենդանիները փորել և հանել են քայքայված մարմինը: Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Իշխանությունները հույս ունեն մատնահետքերի միջոցով պարզել սպանվածի ինքնությունը:
Հիշեցնենք. երեկ Լոս Անջելեսի ոստիկանութունը հայտնել էր, որ երկու կին Հոլիվուդյան բլուրները բարձրանալիս տոպրակի մեջ մարդու կտրված գլուխ են հայտնաբերել: