Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայում տեղի է ունենալու Նախարարների խորհրդի նիստ, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մի շարք հարցերի հետ մեկտեղ, նիստում քննարկվելու է հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի դիտարկման հարցը։
Ակնկալվում է, որ նիստում քննարկվելու է այդ օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի նկատմամբ թուրքական նոր պատժամիջոցների սահմանման հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը խոստացել էր շարունակել Ֆրանսիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, եթե հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատն ընդունի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը։ Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին հույս էր հայտնել, որ հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը չի գործի «վտանգավոր քայլ»։








































