Սերբական Blic թերթը գրում է, որ երկրի նախագահ Բորիս Տադիչի և մի շարք բարձրաստիճան անձանց դեմ մահափորձ է կազմակերպվում:
Ըստ պարբերականի՝ հունվարի 13-ին Սերբիայի ԱԳՆ բարձրաստիաճան պաշտոնյան իր հեռախոսին հաղորդագրություն է ստացել, ըստ որի Տադիչի, ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, պատրիարք Իրինեյի և ոստիկանության պետ Միլորադ Վալիովիչի դեմ մահափորձ է կազմկերպվում: Հաղորդագրության հեղինակը եղել է հանցագործ շրջանակների անցուդարձին լավ ծանոթ մի մարդ, որն իմացել է նախապատրաստվող մահափորձի մասին:
Blic –ին ՆԳՆ աղբյուրը հայտնել է, որ հաղորդագրությունը եղել է ոչ թե սպառնալիք, այլ նախազգուշացում, և այն լուրջ են ընդունվել:
Հիզեցնենք, 2010թ. ապրիլին Տադիչն անանուն սպառնալիքներ էր ստանւոմ Facebook սոցիալական կայքում: Դրանից առաջ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նախագահը, սպառնալիքներ էին ստանում ազդեցիկ նարկոկարտելներից:









































