5-10 հազար դրամ ընտրակաշառքների մասին է խոսքը, իսկ դա այդքան մեծ գումար չի, որ մտնի շուկա ու ազդի տնտեսության վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Սակայն, ըստ նրա, դա որոշ առումով կարող է նպաստել առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
«Եթե մարդկանց ձեռքը մի քիչ փող է ընկնում, դա խթանում է առևտուրը, առավել ևս գյուղական բնակավայրերում, որտեղ մարդկանց ձեռքը փող չկա: Գյուղական շրջաններում հնարավոր է մի քիչ խթանի առևտրաշրջանառությունը»,- ասաց Է. Կիրակոսյանը:







































