Սիրիայում շարունակվում են մասսայական բողոքի ակցիաներն ընդդեմ Բաշար Ասադի կառավարության:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Իդբիլում ցույցի ժամանակ սպանվել է մեկ մարդ: Բողոքի ակցիաներ են անցկացվել Դամասկոսի ու Լաթաքիայի տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, որ Սիրիայում բողոքի ակցիաներն ընդդեմ կառավարության կազմակերպել էին, այսպես կոչված, Անկախ սիրիական բանակի ներկայացուցիչները: Նշենք, որ այս բանակը ստեղծվել է ընդդիմության կողմն անցած 40 հազար զինվորականներից:








































