Բելգիայի զինված ուժերում որոշել են պայքարել զինծառայողների ավելորդ քաշի դեմ:
Het Laatste Nieuws թերթը հայտնում է, որ մոտ ժամանակներս Նեդեր-օվեր-Հեմբեք հոսպիտալում սկսվելու է փորձարկում, որի շրջանակներում զինծառայողներին տրվող մսի մեկ չափաբաժնի քանակը 150 գրամից հասցնելու են 100-ի: Այդ կերպ, օգտագործվող կալորիաների թվաքանակը նվազելու է 120-150-ով: Բանակային դիետոլոգի խոսքերով, դիետան ստիպողական չէ, և բոլոր ցանկացողները կարող են ստանալ լրացումներ:
Թերթը նշում է, որ նախկինում Բելգիայի պաշտպանության նախարարությունը զինծառայողների համար իր կայքում թողարկել էր «թվային դիետոլոգ» ծրագիրը: Անձնական սննդակարգի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն-հայտը, նշել քաշը, հասակը և այն, թե ինչ սնունդ է նախընտրում:
Դիետիկ ծրագիրը տևելու է երկու ամիս: Ընդհանուր առմամբ այս ծրագրին մասնակցելէ 326 զինծառայող, որոնցից մեկ երրորդը հրաժարվել են հետևել «թվային դիետոլոգի» խորհուրդներին, իսկ մյուս մասը հայտարարել է քաշտ պակասեցնելու հաջող փորձարկման մասին: Համաձայն Բելգիայի պաշտպանության նախարարության հետազոտության՝ ավելորդ քաշից տառապում 10 զինծառայողից 6-ը:








































