Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարից պահանջել է արտահայտել սեփական վերաբերմունքը Թեհրանում 32-ամյա իրանցի միջուկային մասնագետ Ահմադի Ռոշանի սպանության հանդեպ։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների գծով Իրանի բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոհամեդ Ջավադ Լարիջանին։
Վերջինս հավելել է, որ իրենք Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն կոմիսարից պահանջել են նաև հատուկ կոմիտեի ստեղծում՝ Ռոշանի սպանությունը շուտափույթ հետաքննելու համար։
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Իրանը ՄԱԿ ԱԽ-ին ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ էր արել դատապարտել իրանցի ատոմագետի սպանությունը։







































