Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Ովքեր են խեղել մանկատան երեխաների ճակատագիրը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր հայտարարեց, որ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` Սերժ Սարգսյանից ակնկալում է պատասխան մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու և նրանց տրվող սոցիալական երաշխիքներին վերաբերող ծրագրերի վերահսկողության մասին: Նա ասաց, որ ինքը այդ մասին բարձրաձայնել է այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր: Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքը ժամանակին ահազանգել է, որ մանկատների երեխաներին պետբյուջեով հատկացվող գումարները տեղ չեն հասնում, և դժվար ճակատագիր ունեցող այդ երեխաները զուրկ են տարրական խնամքից և հոգատարությունից: Անահիտ Բախշյանը ներկայացրեց որոշակի թվեր, որոնք փաստում են մանկատների գումարները յուրացնելու մասին: Ըստ ՀՕՄ-ի ներկայացրած հաշվետվությունների` առ 15.11.2010 թ. «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով ծախսվել է 26.700.000 դրամ և «Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակ և միանվագ օգնություն» ծրագրով` 2.250.000 դրամ: Ըստ ֆինանսների նախարարի տրամադրած տեղեկանքի` նույն ծրագրերի համար պետբյուջեից առ 15.11.10 թ. ծախսվել է համապատասխանաբար 27. 249.600 և 2.150.000 դրամ: Ըստ սոցապնախարարության տվյալների` «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին կրթաթոշակ և միանվագ օգնություն» ծրագրով` 2.250.000 դրամ: Այս թվերը վերաբերում են 2010 թվականին: Անահիտ Բախշյանը վկայակոչեց Վերահսկիչ պալատի 2009 թ. հաշվետվությունը, որտեղ կա մի սահմռկեցուցիչ փաստ: 25.09.2007 թ. Վանաձորի քաղաքապետին ներկայացվել է 74 սաների անձնական քարտերն ու գործերը` երեխաների առանց ծնողական խնամքի կարգավիճակ տալու համար, սակայն 72 երեխաների հայտերը մերժվել են այն դեպքում, երբ նրանց ծնողները խուսափել են ծնողական խնամքից և դաստիարակությունից, և նրանք շուրջ ինը տարի մանկատուն չեն հաճախել: Իսկ Վանաձորի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով»-ի կազմի մեջ են մտնում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Վանաձորի քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի աշխատակիցներ Գագիկ Սիմոնյանը, Լեռնուհի Գևորգյանը, Արարատ Կարապետյանը, Գուրգեն Գևորգյանը, Թամարա Գրիգորյանը, Աշոտ Կարապետյանը, Կարեն Գրիգորյանը, Մարինե Դավթյանը, Անահիտ Բարոյանը, Իրինա Գրիգորյանը, Լուսինե Վարդանյանը, Ռուդիկ Վարոսյանը, Գայանե Քալանթարյանը, Մարգարիտա Շահվերդյանը, Անահիտ Քոչարյանը, Սամվել Դիլոյանը: Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ 2009-2011 թ.թ. պետբյուջեով գումարներ չեն նախատեսվել մանկատան շրջանավարտներին բնակարաններ գնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում