ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ–կրտսերը ցանկանում է, որ իր եղբայրը` Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, իր թեկնածությունը դնի 2012 թ. նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ լրատվամիջոցները Ջեբ Բուշին 2012 թ. նոյեմբերի 6-ին կայանալիք ընտրություններում հանրապետականների կողմից hնարավոր թեկնածու էին համարում:
«Մենք հիմա քաղաքականության մեջ չենք, բայց ինչպես ասել է Ջորջը, դեռ հետաքրքրված ենք դրանով: Մենք ցանկանում ենք, որ նա (Ջեբ Բուշը) իր թկնածությունը դնի»,- ասել է նախկին նախագահի կինը` Լորա Բուշը:
Ներկայումս հանրապետականների ամենահայտնի թեկնածուն Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին է, ում վստահում է հանրապետական ընտրողների մոտ 37 %-ը:
Այն դեպքում, եթե Ջեբ Բուշն իր թեկնածությունը դնի նախագահական ընտրություններում, ապա նա կարող է հնարավորություն ստանալ շարունակելու ընտանեկան ավանդույթը: Հիշեցնենք, որ նրա ավագ եղբայրը` Ջորջ Բուշ–կրտսերը, ԱՄՆ 43-րդ նախագան էր, իսկ հայրը` Ջորջ Բուշ–ավագը՝ 41-րդ։









































