Հանրահայտ iLounge կայքը հայտնում է, որ հնարավորություն է ունեցել տեսնել նոր iPad 3-ը, որը, ըստ կայքի հաղորդման, հանրությանը կներկայացվի շատ շուտով:
Daily Mail-ը հաղորդում է, որ չնայած այս տեղեկատվությունը հստակ չէ, բայց հավանական է, որ որոշ ընկերություններ հնարավորություն են ունեցել տեսնել սարքի նախնական տեսքը:
Շատ այլ աղբյուրներ հայտնում են, որ iPad 3-ը հանրությանը կներկայացվի շատ շուտով: Կանխատեսվում է, որ դա կլինի փետրվարին կամ գարնան սկզբին:
iLounge-ի գլխավոր խմբագիր Ջերեմի Հորվիթսը պնդում է, որ տեսել է նոր պլանշետի նախնական տեսքը և նաև հայտնում է, որ այլ մարդիկ նույնպես հնարավորություն են ունեցել այն տեսնելու: Նա նաև ավելացնում է, որ նոր սարքն այնքան նման է iPad 2-ին, որ ոչ մեկը չէր կարող պատկերացնել:
Հորվիթսը, սակայն, ասում է, որ տեսել է պլանշետի պատյանը, այլ ոչ թե՝ էկրանը:









































