NBA-ի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ «Լոս-Անջելես Լեյքերս»-ի առաջատար Քոբի Բրայընթը «Յուտա»-ի հետ մրցավեճում վաստակեց 40 միավոր` անցկացնելով իր հերթական հիանալի հանդիպումը:
Բացի վաստակած 40 միավորներից Բրայընթը կատարեց նաև 8 խլում: Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ` «Ֆինիքս Սանս»-ի հետ, Բրայընթը վաստակել էր 48 միավոր:
Անցկացրած 12-րդ խաղից հետո «Լեյքերս»-ը տարավ իր 8-րդ հաղթանակը:






































