Ըստ կարգի` ուսումնական երկրորդ կիսամյակը պետք է սկսվեր հունվարի 9-ից, սակայն այսօրվա դրությամբ հանրապետության 1400 դպրոցներից չեն աշխատում 342-ը. դրանք կաթսայատուն և ջեռուցում չունեցող ուսումնական հաստատություններն են: Այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Կարծում եմ` այս խնդիրը կվերացվի արդեն հաջորդ ուսումնական տարում: Եթե Երևանում տարիներ առաջ կաթսայատուն չունեցող դպրոցների թիվը բավական մեծ էր, ապա այժմ մայրաքաղաքում կաթսայատուն չունի և վառարաններով ջեռուցվում է ընդամենը 20 դպրոց: Ընդ որում, չջեռուցվող դպրոցներում ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 23-ը երկարաձգվել են գարնանային արձակուրդների հաշվին»,- նշեց նա:
«Առաջին լրատվական»-ի հարցին` ո՞ր մարզերում են ամենամեծ թվով չջեռուցվող դպրոցները, Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ դպրոցական պարապմունքներ լիարժեքորեն արվում են Լոռու, Արարատի, Սյունիքի, Շիրակի մարզերի անխտիր բոլոր դպրոցներում, Վայոց ձորում չեն ջեռուցվում` 21, Արմավիրում` 49, Կոտայքում`25, Արագածոտնում 60 դպրոցներ: Ամենամեծ թվով չջեռուցվող դպրոցները Գեղարքունիքի մարզում են` 119 դպրոց:









































