РИА Новости-ի փոխանցմամբ՝ Կուբա այցելած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նոր աշխարհակարգ ստեղծելու կոչ է հնչեցրել.
«Կապիտալիստական երկրները ճգնաժամի արդյունքում հայտնվել են փակուղում։ Միակ ելքը նոր աշխարհ ստեղծելու մեջ է, որում հարգանք կցուցաբերվի յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Կապիտալիզմին չի բավականացնում տրամաբանությունը, և նա զենքի է դիմում՝ սպանելու ու ավերելու համար։ Այսօր միակ բանը, որ մնացել է կապիտալիստական համակարգում, սպանությունն է։ Կապիտալիստական համակարգը գործնականում սպառվել է։
Ինչո՞ւ է ԱՄՆ պատժում Իրանի, Կուբայի և լատինամերիկյան ժողովուրդներին։ Մի՞թե մենք հարձակվել ենք որևէ մեկի վրա։ Մի՞թե մենք ցանկացել ենք ավելին, քան դա մեզ համար նախատեսված է եղել։ Երբեք։ Աշխարհը պետք է ստեղծի նոր աշխարհակարգ, որը հենված կլինի արդարության վրա, և որում կհարգվեն բոլոր մարդիկ»։
Հիշեցնենք, որ Ահմադինեժադ կուբայական այցը տեղի է ունենում նրա լատինամերիկյան շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա արդեն իսկ այցելել է Վենեսուելա և Նիկարագուա, իսկ այսօր էլ Կուբայից մեկնելու է Էկվադոր։








































