Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան գտնում է, որ ՌԴ–ում իրականացվող ցույցերը ֆինանսավորվում են արտերկրից: Այս մասին գրում է BBC-ն:
«Չի կարելի հանդուրժել, որ անհատներն իրենց ցանկություններն իրականացնելու համար օգտագործեն մարդկանց»,- նշել է գլխավոր դատախազը: Նա համոզված է, որ ցույցերի ֆինանսավորումը գալիս է արտերկրից:
Նրա կարծիքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք: Բայց ամեն բան պետք է կատարվի օրենքի սահմաններում:
Չայկան հայտնել է նաև, որ Պետդումայի ընտրությունների ժամանակ եղել են խախտումներ, որոնք դատարանում վերանայվում են: