Ամուսնալուծված տղամարդը հայտնում է, որ լուսանկարչական ընկերությունը պետք է վճարի՝ իր հարսանեկան արարողությունը կրկին անցկացնելու համար, քանի որ նկարների և տեսագրությունների մի մասը չի արվել:
Թոդ Ռեմիսը երեկ հայտնել է, որ այս կերպ միայն փորձում է պահանջել, որ գործարքը ճիշտ կատարվի, այլ ոչ թե վերականգնել իր ձախողված ամուսնությունը:
Associated Press-ը հաղորդում է, որ, չնայած ամուսնական լուսանկարների վերաբերյալ դատական հայցերը տարօրինակ չեն, բայց Ռեմիսի դեպքը տարբեր է, քանի որ նա ցանկանում է կրկին անցկացնել արարողությունը:
Չնայած, որ զույգը բաժանվել է 2010 թվականին, բայց Ռեմիսը հայտնում է, որ ուզում է ունենալ բոլոր լուսանկարները, որպեսզի ամուսնական արարողության բոլոր հիշողությունները պահպանվեն:









































