Հունվարի 11-ին` ժ. 02.42-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի 49-րդ բնակարանի բնակիչներն ահազանգել են թունավորման մասին:
«Առաջին լրատվական»–ն ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները թունավորված, 1934թ. ծնված Ասյա Սարգսյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնությունը:








































