«Ֆորմուլա-1»-ի 2007 թվականի չեմպիոն Քիմի Ռայկոնենը, ով «Լոտուս-Ռենո»-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, նոր բոլիդի առաջին նախամրցաշրջանային փորձարկումները կկատարի Վալենսիայում` հունվարի 23-24-ին:
«Չեմ կարծում, որ կորցրել եմ արագությունս: Հասկանում եմ, որ նոր անվադողերով առաջատարների խումբ վերադառնալը շատ դժվար է լինելու, սակայն դա անհնար չէ: Նոր մեքենան կկարողանամ վարել միայն մի քանի օր անց, իսկ այժմ կաշխատեմ հին բոլիդով:
Ամենամեծ առավելությունն ինձ կտան Pirelli-ի նոր անվադողերը: Դրանք բոլորովին այլ են և նման չեն նախկիններին, որոնցով ես ստիպված էի աշխատել:










































