Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հերթական անգամ քննադատել է գործող իշխանություններին։ Այս անգամ դրա պատճառը Վրաստանում տիրող ժողովրդագրական պատկերն է։ Շևարդնաձեն հայտարարել է.
«Վրաց ազգը գտնվում է անհետացման շեմին։ Վրացական իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում բազամազավակ ընտանիքների առաջացմանը խթանելու համար։ Ներկայումս Վրաստանը գտնվում է այն նույն իրավիճակում, ինչ նախորդ դարի 30-ական թվականներին էր, երբ Վրաստանում վրացիներն ավելի քիչ էին, քան հայերն ու ադրբեջանցիները։
Վրացական իշխանություններն անգիտակցաբար իրականացնում են «Վրաստանն առանց վրացիների» քաղաքականությունը։ Վրաստանի հարևանները բազմանում են և այլևս չեն կարողանում տեղավորվել իրենց սահմաններում, ինչի արդյունքում էլ սկսել են զավթել Վրաստանի տարածքները»։







































