«Գազպրոմ-մեդիա» հոլդինգի մեջ մտնող ТНТ հեռուստաալիքը ձեռք է բերել իր կոնտենտի հիմնական մատակարար Comedy Club Production (CCP) ընկերության բաժնետոմսերի 75%-ը:
Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, ТНТ-ն գնել է CCP-ի ծրագրերի ամբողջ արխիվը և երկարաժամկետ պայմանավորվածություն է ձեռք բերել նոր ծրագրերի պատրաստման հարցում: CCP-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբերկյանը հայտարարել է, որ իր ընկերությունը և ТНТ հեռուստաալիքը «դեռ երկար միասին կաշխատեն»:
Գործարքի գինը չի հաղորդվում: Ավելի վաղ, սակայն, Коммерсантъ թերթը, վկայակոչելով իր անանուն աղբյուրները, հայտնում էր, որ ТНТ-ն պատրաստվում է գնել CCP-ի վերահսկիչ փաթեթը 250 մլ դոլարով (ընկերության ամբողջ արժեքն այդպիսով գնահատվում էր 450 մլն դոլար):
CCP-ն ТНТ-ի համար կարևորագույն ծրագրերի՝ Comedy Club և Дом-2 հաղորդումների, Интерны և Универ սերիալների արտադրողն ու պրոդյուսերն է:









































