РИА Новости-ի փոխանցմամբ, Ֆրանսիան կտրականապես դատապարտել է Իրանում ուրանի հարստացման աշխատանքեր սկսելը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ռոմեն Նադալը հայտարարել է, որ Իրանի այդ քայլն անպայմանորեն հանգեցնելու է նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցների խստացմանը.
«Իրանական այդ նոր սադրանքը հանգեցնելու է միջազգային պատժամիջոցների ուժեղացմանը։ Դրանք պետք է ընդունվեն մեր եվրոպական գործընկերների և այլ կամավոր դաշնակիցների հետ համատեղ։ Դրանք պետք է իրենց խստությամբ աննախադեպ լինեն»։








































